ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մեկնում է Ոսկեպար, որտեղ պատրաստվում է հանդիպել գյուղացիների հետ ու քննարկել չորս գյուղերի հարցը, որոնք նա մտադիր է հանձնել Ադրբեջանին։
Տեղեկատվությունը 24News-ին հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որը վերջին երեք շաբաթվա ընթացքում բնակվում է այնտեղ։ Նա նաև ասաց, որ հանդիպմանն ընդառաջ այնտեղ է գտնվում Փաշինյանի անվտանգությունը։
--00—ԼՀ