ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Տեղեկացնում ենք, որ Գառնիկ Դանիելյանի ինքնազգոցողությունը լավ է, հայտնում են ՀՅԴ-ից։
Նա շարունակում է պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Ասպրամ Կրպեյանի հետ Բագրատաշենի հատվածում մնալ անհնազանդություն ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Վերջինիս ոտքն է վնասվել։
--00—ՅՄ