ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզն՝ այսօր՝ Մակարավանքում Խաչի երևման տոնին․
«Մենք կոչված ենք պայքարելու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ համար՝ խաչված լինել ճշմարտության համար և այն ընդունել որպես մեծագույն պատիվ։
Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի։
Սուտը խաչված է ինձ համար և ես էլ ստի համար։ Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար։
Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի, պատվի ու արժանապատվության կորստի»։
--00—ՍՊ