ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով։
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
• իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.75 %,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.75 %։
--00—ՅՄ