Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

այ.j

Եվրոհանձնաժողովի տնտեսական հարցերով գործադիր փոխնախագահ, ԵՄ առևտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Դոմբրովսկիսը Երևան կգտնվի մայիսի 15-16-ին։ 

Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ։ 

Բացի այդ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կմասնակցի ՎԶԵԲ-ի խորհրդի ղեկավարների տարեկան հանդիպմանը:

--00—ԼՀ