ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Փաշինյանի միակ աջակիցը ոստիկանությունն է, հասարակությունը նրա հետ չէ, խիստ անհրաժեշտ է Փաշինյանին հեռացնել մեր հասարակական -քաղաքական կյանքից, արձանագրություններով է երկիրը հանձնում, այլևս սահմանազատման համար միջպետական պայմանագիրը շատ է համարում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին` պատգամավորը նկատեց, որ Սրբազանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել այլ ուժերին, նրա հետևում ժողովուրդն է։ Սրբազանը կարողացել է համախմբել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Նրա հանդեպ ամենավերջին ստերն են հորինում, բայց ժողովուրդը դրան չի հավատում»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ