ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի ողջ ժողովրդի մեղավոր է կարգում իր սեփական մեղքերի ու աղետների համար, որ բերել է երկրի գլխին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի ոչ մի ղեկավար չի խոսել Արևմտյան Հայաստանի մասին, ոչ մի ղեկավար չի ցանկացել վերադարձնել Արարատը՝ այդ խոսույթը ժամանակին զարգացրել է հենց Նիկոլ Փաշինյանը։ «Հենց նա է խոսել Սևրի պայմանագրի, մասին, նա է ասել, որ Արցախը Հայաստան է և վերջ, նա է մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, որով բերել է աղետալի պատերազմ մեր ժողովրդի գլխին։ Հիմա նա այս ամենի մեղավոր փորձում է կարգել հայ ժողովրդին՝ գլխներիս Ավետարան կարդալով», - նկատել է նա ու հավելել, որ անգամ այս պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան չեն գնալու խաղաղության պայմանագրի կնքման։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ