Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ուղ.

Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի ուղղաթիռը։

Նշենք, որ Press TV-ն և մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնել էին, որ րոպեներ առաջ դեպքի վայր ուղարկված օպերատիվ խմբերը երկար ժամեր փնտրելուց հետո հասել են նախագահի և նրա շրջապատի կործանված ուղղաթիռին։

 --00—ԼՀ