Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

photo_2024-05-20_08-02-11

Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:

«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որևէ մեկը ողջ է», - նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:

Նշենք, որ բացի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:

Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել են, որ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և իրականացնում են նրա որոնողական աշխատանքները:

--00—ՅՄ