ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիայի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:
«Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի ողբերգական նահատակության կապակցությամբ։
Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են։
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից»,- ասվում է ուղերձում։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
--00—ԼՀ