Ժամը 16.00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

37_thumb_v1_thumb_v1.thumb_

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 16.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

Ժամը 16.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։

--00—ՅՄ