ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
2024 թվականի մայիսի 26-ին Արմավիրում ռուսական սահմանապահ ջոկատը նշեց իր 100-ամյակը։
Նշանակալից իրադարձության կապակցությամբ զինվորականներին շնորհավորել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության պետ Ռոման Գոլուբիցկին, ջոկատի նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Վյունովը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀԱՊԿ-ի, մարզային և քաղաքային վարչությունների ներկայացուցիչներ, վետերան սահմանապահներ։
Հյուրերի համար կազմակերպվել է զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդես և կինոլոգների ներկայացումներ։
Ուսումնական կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի տեխնիկայի համալիր։
--00—ՅՄ