ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին գյուղի բնակիչները։
Բնակիչներից մեկը նշեց, որ մի քանի օր է՝ սկսել են քանդման աշխատանքները։ Նշենք, որ բնակիչներին մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել ազատելու տները։
--00—ՅՄ