ԱՀ իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ ուժի կիրառումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

օօ

Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։ Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։ Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն:», - նշվում է հայտարարության մեջ

 

--00—ԱՊ