ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Խաղաղության հոտ չի գալիս, Բաքուն չի ցանկանում պայմանագիր կնքել, բայց չի բացառվում, որ ոչինչ չասող մի թղթի կտոր ստորագրեն, որտեղից սահմանազատումը և ճանապարհների ապաշրջափակումը հանված կլինի, որպեսզի Ալիևն ընտրություններից առաջ ներկայացնի, որ այն, ինչ խոստացել է, արել է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի համոզմամբ, եռակողմ հայտարարությունը պետք է կատարվի միայն արցախցիների վերադարձի իրավունքի համատեքստում, նրանց կոլեկտիվ վերադարձի հարցը պետք է լուծվի․ «Հայաստանը Փաշինյանի հոր բոստանը չէ, որ ինքը փակի Արցախի հարցը, ինչ ուզենա, այն էլ անի, եթե ինքը չի պահանջում, չի նշանակում բնակիչները չեն կարող վերադառնալ Արցախ»։
Անդրադառնալով մանդատները դնելու մասին խոսակցություններին, պատգամավորը նշեց, որ Փաշինյանի դեմ կազմակերպված պայքարող ուժը խորհրդարանական ընդդիմությունն է, որի դեմ էլ միշտ ռեպրեսիաներ են իրականացվում, դրա համար էլ «Փաշինյանի աղբյուրից ջուր խմողները» ընդդիմությանն ասում են՝ մանդատները դրեք։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ