Քննարկվել են ՀՀ-ի և Ֆրանսիայի պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

պն.

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մաին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: 

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

--00—ԼՀ