ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Նա կլինի Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարը, ով կայցելի Հայաստան. այցը նախատեսված է մոտ ժամանակներս:
«Մենք պատասխանատու ենք օգնել Հայաստանին՝ հատկապես մեծացնելով նրա պաշտպանական ներուժը», - նախարարը հայտարարել է RTL ռադիոկայանի եթերում:
Լեկորնյուի խոսքով՝ խոսքը ՀՕՊ համակարգեր և զրահամեքենաների մասին է, բայց՝ «բացառապես պաշտպանության նպատակով»։
--00—ԼՀ