Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

թր.j

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կհասնի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է իր կողմնակիցների հետ հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ դրան կհասնի  նույնիսկ նախքան նախագահի երդմնակալության արարողությունը:

 Բացի այդ, նա խոստացել է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական ​​թեկնածու առաջադրվելու համար։ Գործող առաջնորդ Ջո Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական ​​կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։

Սպասվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

--00—ԼՀ