ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Վաղը` հունիսի 24–ին, Սևաստոպոլում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ուկրաինական զինված ուժերի հարձակումից զոհվածների, հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը տելեգրամի իր ալիքում։
«Այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Սևաստոպոլում վաղը՝ հունիսի 24-ին, սգո օր է հայտարարվել: Սևաստոպոլում չեղարկվելու են բոլոր մշակութային, սպորտային և այլ հանրային միջոցառումները»,–ասված է Ռազվոժաևի հայտարարության մեջ։
--00—ԼՀ