ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
«Մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը ընդգծեց․ «Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել իրենց հարաբերությունները հարևան պետությունների հետ»։
«Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք ու կլինենք»,- ասաց դեսպանը և հավելեց, որ նոր ստեղծվող կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները առավել կզարգացնի։
Հիշեցնենք, որ այսօր Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի արտահերթ ընտրություն նշանակվել էր ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ