ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ընդգծել է Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Դեսպանը նախ նշել է, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ