Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում և նա գոհ է․ բնակչուհի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

photo_2024_07_08_16_44_03.thumb (1)

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն արձագանքել է՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հայտարարությանը։

««Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյան

Նարեկ Զեյնալյան, կնշեք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում: Մեկ լուսանկար կիրանցեցու հետ՞, 10 վայրկյանանոց վիդեո, որտեղ կիրանցեցիները իրենց գոհունակությունն են հայտնում:
Եթե մտածում եք, որ կիրանցեցիները գոհ են, ինչո՞ւ նախապես չեք հայտարարել, որ Կիրանց եք գալիս, որ էս մարդիկ, ես հանդիպեինք ձեզ, մեր շնորհակալությու՞նը հայտնեիք» ,- գրել է նա։

--00—ՅՄ