ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ԱՄՆ այցով գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լաբիբի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել հետհակամարտային շրջանում տարածաշրջանային իրավիճակի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։
--00—ԼՀ