Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ ժամկետով ընտրվեց Եվրահանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

photo_2024-07-18_16-53-33

Եվրախորհրդարանը (ԵԽ) Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում երկրորդ ժամկետով Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում ընտրեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ֆոն դեր Լայենի թեկնածությանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 720 անդամներից 401-ը։

Նիստը, որի ընթացքում կայացել է քվեարկությունը, հեռարձակվել է ԵՀ կայքում։

--00—ՅՄ