Հայ ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

photo_2024-07-19_17-21-17

Իմ և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում, գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։ 

«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում»։

--00—ՅՄ