Էդ «տուգանքը կտանք, կպրծնենքը» չի լինելու, 4-րդ կարգի ռիսկ ունեցողը կահավորում չարեց, խնդիր կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

4-րդ ռիսկայնության շատ շինարարություններ ունենք քաղաքում, և այս շինարարություն իրականացնողները սխալվում են, եթե մտածում են, որ այստեղ միայն տուգանքի խնդիրն է։ Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով շինհրապարակներում թույլ տված խախտումներից։

Ավինյանը նշեց, որ պատշաճ կահավորում չիրականացնելու դեպքում, իրենք ավելի խորը խնդիրներ կունենան։ Ավինյանը քաղաքաշինության և հողերի վերահսկողության վարչություններին խնդրեց խնդիրը ուշադրության կենտրոնում պահել։

«Եթե շինարարություն իրականացնողներին թվում է, որ միայն տուգանքի հարցն է, վճարենք կպրծնենք՝ չարաչար սխալվում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԼՀ