Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ունի մեղադրյալի կարգավիճակ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ հուլիսի 26-ին համացանցում շրջանառվող տեսանյութում երևում էր՝ ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը երեխային ծեծի ենթարկում:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

 

--00—ԱՊ