ՕԽ. Ջոկովիչը եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

IMG_1040-1-750x375

Ավարտվել է Փարիզում (Ֆրանսիա) թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են սերբ Նովակ Ջոկովիչն ու իտալացի Լորենցո Մուսետին։ Հանդիպման հաշիվը 6:4, 6:2 է՝ հօգուտ աշխարհի երկրորդ ռակետի, հայտնում է Armsport.am-ը։

Հանդիպման տևողությունը 1 ժամ 50 րոպե էր։

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ խաղում Ջոկովիչը կհանդիպի իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։

--00—ՅՄ