ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Իսրայելական հնարավոր հարվածից առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հորդորը՝ չայցելել Լիբանան, բավական օրինաչափ է, հայ համայնքը կապի մեջ է դեսպանության հետ, պատրաստվում են հնարավոր զարգացումներին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Լիբանանի ՀՅԴ «Ազդակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Մեր զրուցակիցը պատմել է, որ այս օրերին Լիբանանում գործող երեք հայկական ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը, հանդիպումներ են ունեցել, նաև պատրաստվածության բարձր մակարդակի են բերվում համայնքում գործող բարեգործական հաստատությունները, որպեսզի, եթե հնարավոր ճգնաժամ ստեղծվի, կարողանան օգտակար լինել տեղի հայերին։
Մերի Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ