Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1 (4)

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,– ասացին հակակոռուպցիոն կոմիտեից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ