«Զարյա-3» արգելված նռնակների կիրառման հետևանքով մարդիկ են վիրավորվել, փորձում են կոծկել. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Այդ մարդիկ հայրենիք ունեցող մարդիկ են, ովքեր քաջ գիտակցում են, թե ինչ իրավիճակում են գտնվում և դուրս են եկել պայքարի: Հարյուրավոր մարդիկ կան, որ այդ օրը վիրավորվել են նռնակներից»: Այս մասին հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիների գործով դատական նիստի մեկնարկին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Խոսելով ակցիայի մասնակիցնների նկատմամբ կիրառված «Զարյա-3»-ի և առողջապահության նախարարի այն հայտարարության մասին, որ դրանց կիրառումը թույլատրելի է, Սրբազանը նշեց․ «Փաստն ակնհայտ է, որ կիրառվել է հենց այդ «Զարյա-3» լուսաձայնային նռնակը, դրանք բեկորային վնասվածք են հասցրել 100-ից ավել մարդու, մեր սիրելի հայրենակիցներն այնքան պատվախնդրություն ունեն, որ շատերը չեն հայտնել այդ մասին»։

Սրբազանը հավելեց, որ հետին թվով կայացված որոշումները չեն ազդելու այս գործընթացի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ