ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Թուրքիայում դիմակավորված անձը, որը կրել է սաղավարտ և զրահաբաճկոն, օգոստոսի 12-ին մզկիթներից մեկի մոտ հարձակվել է մարդկանց վրա և դանակահարել առնվազն 5-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երկար դանակով զինված 18-ամյա կասկածյալը Էսքիշեհիր քաղաքում իրականացրած հարձակումը հեռարձակել է X սոցիալական հարթակում, նախքան ոստիկանությունը կձերբակալեր նրան։
Ըստ որոշ տեղի լրատվամիջոցների՝ դանակահարության հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Հարձակվողը հագնված է եղել խաղի կերպարի նման, նրա գոտկատեղից կախված է եղել կացին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ