ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Ինչպես հայտնել են Կրեմլում, հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության զարգացումը և իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս վատթարացման և Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո։
Աբասը նշել է, որ մեկնում է Ռուսաստան՝ կարծիքներ փոխանակելու միջազգային վերջին իրադարձությունների շուրջ, համակարգելու դիրքորոշումները և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները։ և քննարկել նաև պաղեստինյան կարգավորման խաղաղ գործընթացը։
--00—ՅՄ