Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Screenshot_8

Լրագրող Ոսկան Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և ահազանգում է, որ Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են։

«Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։

Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։

Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։

Դիլիջանի համայնքսպետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»։

--00—ՅՄ