ՃՏՊ-ների կրճատումը, ճանապարհների կահավորումը, անվտանգային մշակույթ ձևավորելը՝ առաջնահերթ խնդիր. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ղ.

1861 թվականին ներքին այրման շարժիչի գյուտը հնարավորություն տվեց մարդկությանը` մտածելու տեղափոխման նոր միջոցների մասին: Եվ մեկ դար էլ չէր անցել, որ մարդկանց ու բեռների տեղափոխման բեռը դարերով կրած ձիերից մնաց միայն ավտոմեքենայի շարժիչի հզորության չափման միավոր ձիաուժը:

Գիտատեխնիկական առաջընթացն իր հետ բերեց նաև լուծում պահանջող խնդիրներ: Մեքենաների աճը ստիպեց, որ Ճանապարհային երթևեկության կանոնակարգումը դառնա պետական մարմինների գործառույթ ու մի ամբողջ գիտություն:

Այս նոր գիտությունն աշխարհի շատ երկրներում հասել է որոշակի հաջողությունների: Սրանք այն երկրներն են, որոնց կոչում ենք քաղաքակիրթ:

Անվտանգային մշակույթը՝ կենսական խնդիր

Մեր հանրապետությունում վիճակն այսպիսին է. վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում՝ չորս հազարից ավելի: Այս թվերի հիմնական մասը երիտասարդներ են, նաև` երեխաներ:

2024 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 1946 պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090, դրանց հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918:

Պատահարների պատճառները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին՝ ճանապարհների վատ լուսավորությունը, ճանապարհների թերի վիճակը և թերի կահավորվածությունը: Երկրորդ` մարդկային գործոնը:

Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:

--00—ԼՀ