ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Ես գիտեմ, թե ինչու ինձ պատժեց, չեմ խեղճանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, այդպես վարվեց իր հետ։
Նախկին նախարարը նշեց՝ հույս ունի, որ նոր փորձաքննություն կնշանակվի․ «Պաշտոնապես հայատարարում եմ՝ թե գնման պահին, թե գնումից երկար ժամանակ հետո և թե այսօր, այդ հրթիռները կիրառման համար պիտանի են, ամենայն պատասխանատվությամբ եմ սա ասում»,-ասաց նա։
Տոնոյանը հավելեց, որ իշխանության համար երբեք չի պայքարել, իսկ ովքեր այսօր պայքարում են, իրենք քաղաքականության մեջ չեն եղել։
Նշենք, որ օրեր առաջ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի նախկին նախարարը կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Այս գործով անցնող 7 մեղադրյալներից նա միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ