Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

image_750x_66c477cbd70f6

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքի անդամներն օգոստոսի 23-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, հայտնում է «Հրապարակ»-ը։

«Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։

Դատախազություն են հրավիրվել նաեւ նրա կինը` Քրիստինե Եղիազարյանը, մայրը՝ Մարիետա Մանուկյանը և դուստրը՝ Անի Շաբոյանը։

Նշենք, որ դեռևս հայտնի չէ` ինչ գույքի մասին է խոսքը»։

--00—ՅՄ