Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել 67-ամյա կնոջ մարմին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դպք է տեղի ունեցել Արագածտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գրոծերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի վարչական տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է դի. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աշտարակի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:  

Փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի:

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  
 

 --00—ԱՊ