2024 թվականի հունվար-հուլիսին առևտրի շրջանառությունն աճել է 21.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

54ee1ce61b7f17876d18ec9cf2628e9b

Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները՝ 2024 թվականի հունվար-հուլիսը 2023-ի հունվար-հուլիսի համեմատությամբ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6%:

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 15.7%-ով:

Ծառայությունների ծավալն աճել է 4.5%-ով:

Առևտրի շրջանառությունն աճել է 21.4%--ով:

Շինարարության ծավալն աճել է 16.1%-ով:

Արտահանման ծավալն աճել է 120.0%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 79.1%-ով:

Ներկայացվել են նաև 2024 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2023 թվականի հուլիսի համեմատությամբ: Ըստ այդմ՝ 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2%:

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.2%-ով:

Ծառայությունների ծավալն աճել է 4.9%-ով:

 Առևտրի շրջանառությունն աճել է 14.0%-ով:

Շինարարության ծավալն աճել է 17.7%-ով:

Արտահանման ծավալն աճել է 42.8%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 30.7%-ով։

--00—ՅՄ