Ստացվում է, որ մեզ վերաբերվող արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են ՀՀ բացակայության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

maxresdefault

Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, քննարկվելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում` ՌԴ նախագահի այցի շրջանակներում:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերվող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:

Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը որ ստեղծված իրավիճակում անում են` հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է»:

--00—ՅՄ