Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Capture

Բրազիլիայի արևելքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Պերնամբուկո նահանգի Ռեսիֆե քաղաքում։ Տանիքի փլուզման ժամանակ շենքում եղել է 60-ից 70 մարդ։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն է հայտնել զովածների հարազատներին։

«Խոր վշտով տեղեկացա երկու զոհերի և տասնյակ վիրավորների մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում զոհերին, նրանց սիրելիներին, ընկերներին և Ռեսիֆե քաղաքին»,– ասել է երկրի ղեկավարը։

--00—ՅՄ