ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հհ.j

Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։
Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։

--00--ԼՀ