Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած երեսպատման սալիկները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ց.j

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 10-րդ հարկի մակարդակում արտաքին երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 9-րդ և 10-րդ հարկերի միջակայքի մակարդակից ապամոնտաժել են երեսպատման սալիկները (0,5 քմ)։

--00--ԼՀ