Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի՝ ուժեղ քամուց թուլացած թիթեղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

փ.j

Հուլիսի 18-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին զանգվածի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, վնասվել են էլեկտրական լարեր։

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղը՝ մոտ 25 քմ։

--00--ԼՀ