ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Եվրամիության խորհրդի (ԵՄ) նախագահ Շառլ Միշելը ողջունում է դիվանագիտական ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի նշանակումը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։
Մագդալենա Գրոնոն իր պարտականություններին կանցնի 2024 թվականի նոյեմբերի 1-ից։
«Մինչ այդ նա կշարունակի աշխատել որպես Եվրամիության խորհրդի նախագահի դիվանագիտական ավագ խորհրդական և նպաստել ԵՄ արտաքին քաղաքականության որոշմանը, ներառյալ Հարավային Կովկասում նրա կուրսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ