Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան․ վիզաների ազատականացման հարցն են քննարկելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գգ

Սեպտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կլինի Երևանում՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական մակարդակով երկխոսության մեկնարկի առիթով:

Փոխնախագահ Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և ԵՄ-Գործընկերության օրակարգի այլ ասպեկտներ:


 

--00—ՍՊ