ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի հետ տեղի ունեցածն այդպես էլ հայ ժողովրդին դաս չեղավ, ցավոք, Հայաստանի իշխանությունները՝ խոսելով երկրի անվտանգության մասին, որը ենթադրում է հզոր բանակի ստեղծում, այնուամենայնիվ, չեն դիտարկում դա, շեշտը դնում են խաղաղության օրակարգի վրա՝ հուսալով, որ դրանով կարելի է ապահովել երկրի անվտանգությունը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Որ ծաղրածու չդառնանք աշխարհի առաջ, քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից, արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»,-ասաց նա։
Խոսելով Արցախ վերադարձի մասին, Բաղունցը նշեց, որ անելու են ամեն ինչ, որ դա իրականություն դառնա, կլինի դա մոտ ապագայում, թե հեռու ապագայում․ «Այդ հարցը օրակարգում միշտ պահելու ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ