ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Բավական լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, նաև մեր երկրում, վերջնականապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալական ցանցի դուրսմղման պրոցեսն է գնում, այս պահին շատ բան չեմ ասի, հետո կներկայացնեմ մոտակա մեկ ամսվա հետ կապված ծրագիրը։ Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։
«Բավական լայն և ռեալ դուռ է բացվում դավաճան իշխանություններից ազատվելու համար, բոլորին պարզ է, որ ժողովուրդը չէ նրանց իշխանության աղբյուրը, նրանց աղբյուրը արտաքին ուժերն են, մեկ ամսվա ընթացքում կտեսնենք, կհամոզվենք, թե որ արտաքին ուժն իր վրա պատասխանատվություն կվերցնի այս իշխանությունների դավաճանության և ապօրինությունների համար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ