Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ւ.p

Գերմանիայի, ԵՄ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը խիզախություն են ունեցել աշխատելու այդ ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսում հայտնեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ 

«Ուղիղ մեկ տարի առաջ ժամանել էի Հայաստան՝ ձեր երկրի պատմության մի մութ ժամանակահատվածում, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը և իրականացվեց էթնիկ զտում։ Ինքս դատապարտել եմ դա և բազմիցս հանդես եկել հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու պահանջով, որը պետք է տեղի ունենա րոպե առաջ։ Դա մի մութ շրջան էր, որը ցավ ու տառապանք պատճառեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մենք չենք մոռացել այդ սարսափելի իրադարձությունները և Գերմանիայում, որպես Հայաստանի ընկերներ, փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- նշեց Ռոթը։

Նա հավելեց, որ Հայաստանում է գտնվում տեղի կառավարության, Ազգային ժողովի ընկերներին նորից քաջալերելու և կարևորելու այն հանգամանքը, որ բարեփոխումների ճանապարհը, որը տանում է դեպի ազատություն, ժողովրդավարություն, հիմնարար իրավունքների պաշտպանություն, մեծապես կարևոր է։

«Մարդիկ Հայաստանում ցանկանում են ապրել այնպես, ինչպես Եվրամիությունում՝ մասնավորապես ազատության, արժանապատվության, ինքնուրույն որոշումներ կայացնելու և հատկապես ժողովրդավարության արժեքներով։ Հայաստանում այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ինչպես նախագահի, այնպես էլ ԱԺ փոխնախագահի, խորհրդարանում իմ ընկերների հետ, հանդիպելու եմ նաև վարչապետի հետ, սակայն կարևորում  եմ հանդիպումները ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ուրախ եմ, որ արդեն հանդիպել եմ երիտասարդների հետ ԵՊՀ-ում»,- նշեց գերմանացի պատգամավորը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ