ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին ճեպազրույցում անդրադարձել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան կատարած այցերին:
«Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է։ Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ հեռու արտաքին միջամտությունից։
Այս այցը նպատակ ուներ ամրապնդել այս երկու երկրների հետ հարաբերությունները, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախորդ գործընթացները, այդ թվում՝ 3+3, շարունակվելու են»,- հայտարարել է նա։
Ըստ Բաղաիի՝ Իրանը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ հնարավորություններով։
--00—ԼՀ